Հունիսի 9-ին կորոնավիրուսից առողջացած եւ հիվանդանոցներից դուրս գրված քաղաքացիներից քսանը եղել են Արտաշատի բժշկական կենտրոնից: Այս մասին ԱԺ տարածքային, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստում 2019թ.-ի պետբյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ այսօր ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
«Սպասում ենք մի հրաշք դեպքի: 91 տարեկան տատիկն այսօր կամ վաղը դուրս կգրվի հիվանդանոցից: Սա եզակի դեպք է, երբ տարիքով անձը հաղթահարում է կորոնավիրուսը»,-նշեց մարզպետը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ