Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներդրողները նեղանում են. գյուղացիները չեն ուզում իրենց չմշակվող հողերը տրամադրել». մարզպետ

Հունիս 10,2020 16:56

Կորոնավիրուսի համավարակի դրական կողմերից մեկն այն է, որ Շիրակի մարզի բնակիչների մի մասը, չկարողանալով մեկնել արտագնա աշխատանքի, այս տարի սկսել է մշակել երկար տարիներ չմշակված հողերը: Այս մասին այսօր ԱԺ տարածքային, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստում 2019թ.-ի պետբյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Նա նշեց. «Կփորձենք ամեն ինչ անել, որ գործընթացը շարունակական լինի: Մենք բոլորին հող ենք տվել: Ատամնաբույժի համար ձեռնտու է իր աշխատանքը, նա 90-ականներին ստացած հողը չի մշակում, բայց երբ ներդրող է հայտնվում, ով ուզում է հողերն օգտագործել, չգիտես ինչու՝ բնակիչներն ընդդիմանում են: Սա բոլորիս խնդիրն է: Ուրախ կլինեինք, եթե ազգային ժողովն օգներ չմշակվող հողերի խնդիրը լուծել, օրինակ՝ դրանք վարձով տրվեին, եւ համայնքի բնակիչները չասեին, թե այս կամ այն ներդրողը եկել ու վերցրել է գյուղի բոլոր հողերը: Ներդրողները նեղանում են, ասում են, որ եկան, բայց իրենց հող չտվեցինք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930