Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փոխքաղաքապետի պարզաբանումը, թե «այս նեղ պայմաններում» ինչու են թաղապետի համար ծառայողական մեքենա գնել

Հունիս 10,2020 16:02

«Օրերս բյուջեում վերաբաշխում է եղել, եւ 9,9 միլիոն դրամ է նախատեսվել՝ ծառայողական մեքենա գնելու համար: Այս նեղ պայմաններում ի՞նչ ծառայողական մեքենայի մասին է խոսքը»,-ԱԺ տարածքային, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստում 2019թ.-ի պետբյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ այսօր Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

Սարգսյանը պարզաբանեց, որ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարին ծառայողական մեքենայով ապահովելու մասին է խոսքը. «Վեց ամիս է, ինչ նա անձնական մեքենան է օգտագործում՝ ծառայողականի բացակայության պատճառով: Մոտ քսան օր առաջ վթարվել էր այդ մեքենան՝ աշխատանքի ընթացքում: Մեր պարկն ուսումնասիրելով՝ չգտանք մեքենա, որը կարող էինք վերցնել եւ տալ վարչական շրջանի ղեկավարին: Պարկը կրճատել ենք, բայց կրճատվածներն օգտագործելի չեն»:

Հայկ Սարգսյանը նաեւ նշեց, որ քաղաքապետի ծառայողական մեքենան, օրինակ, մոտ յոթ միլիոն դրամ արժի, վաճառքի է դրված, եւ հին մեքենա պահելը ծախսերի տեսանկյունից արդյունավետ չէ, ուստի հին մեքենաները պահելը ճիշտ չէ. «Իսկ վարչական շրջանի ղեկավարին առանց մեքենա թողնելն արդարացի չէր լինի՝ հաշվի առնելով նրա աշխատանքի բնույթը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930