Այսօր 3 օրով կասեցվել է Էրեբունի վարչական շրջանի թիվ 67 և Շենգավիթ վարչական շրջանի թիվ 127 մանկապարտեզների գործունեությունը:
Նշված մանկապարտեզներում ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել էին պարետի կողմից սահմանված նորմերի, ինչպես նաև սանիտարահիգիենիկ այլ կանոնների պահպանման մի շարք խախտումներ.
❌մանկապարտեզներից մեկը ապահովված չի եղել հոսող տաք ջրով, մյուսում` խմբասենյակներից մի մասն է ապահովված տաք ջրով,
❌աղբամանները փակվող կափարիչով չեն եղել,
Կարդացեք նաև
❌չեն պահպանվել սպասքի լվացման կանոնները,
❌անկողնային սպիտակեղենի լվացման ոչ բավարար պայմաններ են արձանագրվել:
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/555758625137319/?v=555758625137319
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն