«Վերելակների գործարանի կառուցման բանակցություններ չենք ունեցել, որեւէ ներդրող նման ծրագիր մեր հետ չի քննարկել»,- ԱԺ տարածքային, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստում 2019թ.-ի պետբյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ այսօր ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:
«Վերելակների փոխարինման ծրագիրն արդեն իսկ սկսվել է, նախորդ տարի 20 վերելակ հաջողությամբ փոխարինվեց տարբեր վարչական շրջաններում: Օրերս ավարտվեց 500 վերելակի մրցույթը՝ հինգ միլիարդ դրամի բյուջեով: Գործընթացը սկսված է: Վերելակների տեղադրման պատվերներն արդեն ներկայացված են, վերելակները ճանապարհին են»,-նշեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ