Լրահոս
Օրվա լրահոսը

Անկարայի վարչական դատարանը որոշում է կայացրել հօգուտ Երուսաղեմի Հայոց պատրիարքության հիմնադրամի. Ermenihaber

Հունիս 10,2020 15:45

Անկարայի 15-րդ վարչական դատարանը չեղարկել է «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամը «առգրավյալ» ճանաչելու մասին որոշումը։ Ըստ այդ որոշման՝ հիմնադրամը չի կարող «առգրավյալի» կարգավիճակ ունենալ։

Նշյալ որոշման դրական կողմն այն է, որ հիմնադրամն արդեն մասնակցություն կարող է ունենալ դատական գործընթացներին և ճանապարհ բացել հիմնադրամի ավելի քան 100 միավոր գույքը հետ ստանալու համար:

Հարկ է տեղեկացնել, որ Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությունն իրավունք ունի բողոքարկել վարչական դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամը հիմնվել է Օսմանյան կայսրության տարիներին։ Հանրապետական Թուրքիայում նույնպես Երուսաղեմի հայոց պատրիարքությանը պատկանող գույքերը կառավարում էր «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամը։ Սակայն այս հիմնադրամը 1973թ․ Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության կողմից «առգրավյալի» կարգավիճակ էր ստացել և դադարեցվել էր իր գործունեությունը որպես իրավաբանական անձ։

Այդ ընթացքում «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամին պատկանող անշարժ գույքերի մեծ մասը վաճառվել էր երրորդ անձանց, իսկ վաճառված գույքի դիմաց ստացված գումարը անարդարացիորեն իրացվել էր։

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը և՛ դեմ էր արտահայտվել հիմնադրամին առգրավյալ կարգավիճակ տալու որոշմանը, և նաև փաստաբան Ալի Էլբեյօղլուի միջոցով գույքերի վերադարձի համար դատարան էր դիմել։ Սակայն դատարանը բողոքը չբավարարելու մասին որոշում է կայացրել։ Այնուհետև դիմել են Թուրքիայի Սահմանադրական դատարան։ ՍԴ-ի որոշմամբ՝ արգելվել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության և «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամի հասանելիության իրավունքը դատարան։ ՍԴ-ն կրկին դատավարություն իրականացնելու համար գործը հետ էր ուղարկել Անկարայի 15-րդ վարչական դատարան:

Ermenihaber / Agos.com.tr

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930