Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մինչեւ 100 ավտոբուսները Երեւան չհասնեն, տրանսպորտի զարգացման ծրագիրը չի սկսվի

Հունիս 10,2020 14:59

Երեւանի տրանսպորտի զարգացման ծրագրի նախնական փուլով՝ 100 ավտոբուսի գնման մրցույթ է հայտարարված, լրացուցիչ վարկային դոնորների ուսումնասիրման աշխատանք է կատարվել: Այս մասին այսօր ԱԺ տարածքային, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստում 2019թ.-ի պետբյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

«Ողջ աշխարհում է տրանսպորտային ցանցը վնասաբեր, ուստի ներդրող գտնելու մասին խոսք լինել չի կարող: Մինչեւ ավտոբուսների ամբողջական խմբաքանակը չլինի Երեւանում, տրանսպորտի զարգացման ծրագիրը հնարավոր չի սկսել, քանի որ տոմսային համակարգ պետք է աշխատի, անձնակազմը պետք է վերապատրաստվի: Ութ ամսից մեկ տարի է տեւում, մինչեւ այդ մեծ ծավալի ավտոբուսներն արտադրվում ու ներկրվում են»,-նշեց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930