Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի պատասխան ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի հարցի, թե արդյոք շտապօգնության աշխատակիցներն այս ամիս պարգևատրվե՞լ են, թե՞ ոչ, տեղեկացնեմ, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից նախատեսվում է պարգևատրում շտապօգնության աշխատակիցներին, ինչպես նախորդ ամիս, այնպես էլ մայիս ամսվա համար»: