Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին՝ նախարարությունը հեղափոխությունից հետո ուսումնասիրություններ էր անում՝ պարզելու, թե հողակտորների օտարումը այս կամ այն հայտնի անձին որքանով է օրինական եղել, հիմա ի՞նչ պատկեր կա ու կա՞ որեւէ հրահանգ Գագիկ Ծառուկյանին պատկանող հողատարածքների հետ կապված ուսումնասիրություններ սկսելու՝ Պապիկյանը պատասխանեց, որ իրենց մոտ ընտրական որեւէ հրահանգ չի լինում՝ կոնկրետ քաղաքական գործչի, բիզնեսմենի, նախկին իշխանավորի ու օլիգարխի հետ կապված. «Մեզ համար ընտրականությունը ու ձեր կողմից նշված պատվերի ինստիտուտը չի գործում: Իհարկե, հիմա իրավապահ համակարգը զբաղվում է թե՛ տարբեր աճուրդներով, թե՛ մարդկանց ունեցվածքի օրինականությամբ, բայց այն լայն թափով կիրականացվի, երբ ամբողջությամբ ուժի մեջ կմտնի «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ