«Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման գործով հունիսի 10-ի նիստի (նախագահող դատավոր Մեսրոպ Մակյան) ավարտին դատավորը հայտարարեց, որ չեն կարող նիստը շարունակել, քանի որ ամբաստանյալ Պավել Մանուկյանը բերման է ենթարկվել և մանրամասնեց. «Դատական նիստի ընդմիջման ժամանակ Պավել Մանուկյանը դատարանի շենքից դուրս գալուց հարակից այգում գտնվելու ժամանակ դիմակ չկրելու պատճառով արժանացել է ոստիկանների դիտողությանը: Մանրամասներից տեղյակ չեմ: Չկատարելով վերջինների պահանջները՝ բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք»:
Նախագահող դատավորն ասաց, որ առանց ամբաստանյալի հնարավոր չէ նիստը շարունակել: Այն հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 17-ին՝ ժամը 11.00-ին:
Հիշեցնենք՝ դատական նիստի սկզբում նախագահող դատավորը նկատողություն տվեց Պավել Մանուկյանին դիմակ չկրելու համար:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ