Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հունիսի 9-ի ստորագրած հրամանագրերով՝ ոստիկանության գեներալ-մայոր Անդրանիկ Սուրենի Հակոբյանն ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից` երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:
Ոստիկանության գեներալ-մայոր Բորիս Աշոտի Ենգիբարյանը ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ- շտաբի պետի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:
Ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց անձնվեր ծառայության համար և նրանց պարգևատրեց հեռուստացույցով:
Նույն օրը ԱՀ նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրի համաձայն ոստիկանության գնդապետ Նորայր Շաբոյի Բաբայանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ:
Արցախի Հանրապետության ոստիկանություն