Տնտեսության իրական հատվածի և ֆինանսական հատվածի կայունության ամրապնդում
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 25 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ է տրամադրում Հայաստանում իր վաղեմի գործընկեր՝ Ինեկոբանկին, որպեսզի այն աջակցություն ցուցաբերի մասնավոր ընկերություններին, որոնք, հնարավոր է, տուժել են կորոնավիրուսի պանդեմիայի տնտեսական ազդեցությունից:
«Ինեկոբանկը լավ հնարավորություններ ունի փոխանցելու ՎԶԵԲ-ի միջոցները այն ընկերություններին, որոնք անցնում են այս աննախադեպ անկայուն շրջանը: Բիզնեսներին ֆինանսական աջակցություն և անխափան վարկավորում տրամադրելը առանցքային է տնտեսությունը պահպանելու համար»,- ասել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:
Շուրջ 25 տարի է, ինչ Ինեկոբանկը ֆինանսավորում է Հայաստանի բոլոր ոլորտների բիզնեսները: Համաճարակի պայմաններում բանկը կանգնած է իր՝ ՓՄՁ հաճախորդների կողքին, և օգնում է նրանց հաղթահարել համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական դժվարությունները՝ հարմարեցված լուծումների միջոցով: ՎԶԵԲ-ից ներգրավված միջոցները կօգտագործվեն ՓՄՁ ոլորտին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:
Կարդացեք նաև
«Արտակարգ իրավիճակի պայմաններում մենք կկարողանանք շարունակել աջակցության հատուկ ծրագրեր առաջարկել մեր տնտեսության հիմնական բիզնեսներին` առկա դժվարություններին դիմակայելու և ավելի պայծառ ապագա կերտելու նպատակով, և դա մեկ անգամ ևս հնարավոր դարձավ ՎԶԵԲ-ի՝ երկար տարիների մեր առանցքային գործընկերներոջ հետ համագործակցության շնորհիվ», ասել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը:
Covid-19 ճգնաժամի ընթացքում ՎԶԵԲ-ը շարունակում է հանդիսանալ Հայաստանում առանցքային միջազգային գործընկեր, և այս նոր ֆինանսավորումը կորոնավիրուսի ազդեցության դեմ պայքարին օգնելու և վերականգնմանը աջակցելու միջոցառումների մի մաս է կազմում:
ՎԶԵԲ-ը հանձնառու է 21 միլիարդ եվրո գումարի չափով աջակցություն տրամադրել այն 38 երկրներին, որտեղ ներկայումս ներդրումներ է կատարում: Աջակցությունը ներառում է առկա հաճախորդների համար Կայունության Ծրագիր, որն առաջարկում է կարճաժամկետ իրացվելիություն և շրջանառու միջոցներ:
ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,5 միլիարդ եվրո 183 ծրագրերում՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը և անցմանը դեպի կայուն, «կանաչ» տնտեսություն:
ՎԶԵԲ