Հունիսի 9-ին համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ երեւում էր, թե ինչպես են կարմիր բերետավորները ասֆալտին պառկեցնում մի երիտասարդի:
https://www.facebook.com/mari.manukyan.7/videos/3129015897157929
Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ այդ երիտասարդին ասֆալտին պառկեցնելուց հետո ոստիկանություն են բերման ենթարկել. «Հունիսի 9-ին՝ ժամը 19:30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Հյուսիսային պողոտա-Պուշկին փողոցների խաչմերուկի մոտից Պարետի որոշումը խախտելու, ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար բաժին բերման են ենթարկել քաղաքացուն, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ