Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 10-ին այցելել է ԱՀ գլխավոր դատախազություն և կառույցի աշխատակիցներին ներկայացրել գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանին:
Նախագահն իր խոսքում նշել է, որ պետք է շարունակել անզիջում պայքարը հանցավորության, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ՝ գործունեության ընթացքում մշտապես առանցքային համարելով պետական շահերի պաշտպանությունը: «Համոզված եմ, որ կկարողանաք ըստ արժանվույն ապահովել Սահմանադրությամբ ու օրենքով դատախազությանը վերապահված լիազորությունների իրականացումը՝ անընդհատ բարձրացնելով համակարգի արդյունավետությունը և կառույցի նկատմամբ հանրության վստահությունը»,- ասել է նախագահ Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանը հաջողություն է մաղթել նորընտիր գլխավոր դատախազին աշխատանքում և հույս հայտնել, որ դատախազության համակարգում նրա երկարամյա գործունեությունը, փորձն ու գիտելիքները, ինչպես նաև մարդկային որակները մեծապես կնպաստեն կառույցի առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծմանը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
Կարդացեք նաև
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ