Այս պահին ՀՀ դատարաններում առկա է ութ քաղաքացիական հայց, որոնց պատասխանող կողմը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
Հավելենք, որ ըստ լրատվամիջոցներում առկա տեղեկությունների, մի քանի գործեր էլ վարույթ չեն ընդունվել:
Ի դեպ, ևս 15 գործ էլ վարչապետի դեմ առկա է վարչական դատարանում, որոնք հիմնականում վերաբերում են այս կամ այն որոշումն անվավեր ճանաչելու, զբաղեցրած պաշտոնին վերականգնելու, վնասի փոխհատուցման, բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջներին:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: