Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուժի կիրառումը պետք է լինի մարդկանց գործած հանցանքին համարժեք». «Հրապարակ»

Հունիս 10,2020 11:52

Նախօրեին ռեստորաններից մեկի այցելուների նկատմամբ ոստիկանությունը ուժ էր կիրառել, եւ «զոհերից» մեկը հայտնվել էր հիվանդանոցում։ Ծեծի ենթարկվածը Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետն է՝ օլիգարխ Ալեքսանյանի ազգականը։ Հետեւում եմ նյութի արձագանքներին։ Մի հսկա բանակ ասում է՝ լավ են արել ոստիկանները, բոլորը հավասար են օրենքի առաջ, այլեւս մեր երկրում արտոնյալներ, «հաբռգածներ» չպետք է լինեն։ Ոսկե խոսքեր։ Բայց ոչ ոք չի հետաքրքրվում, թե որն է եղել այդ մարդկանց մեղքը, եւ ինչու է ոստիկանությունը նման բիրտ ուժ կիրառել։ Իհարկե, ողջ աշխարհում էլ ոստիկաններին տրված է ուժ, անգամ զենք կիրառելու իրավունք։ Բայց այդ ուժի կիրառումը պետք է լինի մարդկանց գործած հանցանքին համարժեք։ Եթե հանցագործ են վնասազերծում, մեկ այլ հանցագործություն են կանխում՝ թող կիրառեն։ Բայց եթե մարդիկ հանգստանում են, նույնիսկ եթե չափն անցել են ու հայհոյել իրենց, նման ուժի կիրառումը, որը մարմնական լուրջ վնասվածքներ է հասցրել մարդկանց, ինչո՞վ է բացատրվում։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930