Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երեւանի ընդերքում գետ կա, պետք է հեռացվի». նախարարը՝ մետրոպոլիտենի մասին

Հունիս 10,2020 11:40

Երեւանի մետրոպոլիտենի վերանորոգման ընթացքում մի շարք հարցեր են առաջացրել, որոնք վերաբերում են նախագծային փոփոխություններին, մետրոպոլիտենի առկա վիճակին, Երեւանի ընդերքում առաջացած ջրային պաշարներին. ԱԺ տարածքային, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստում 2019թ.-ի պետբյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ այսօր ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Բավականին մեծաքանակ ջրի մասին է խոսքը, թիվն այս պահին չեմ կարող ասել, բայց առնվազն փոքրիկ գետի մասին է խոսքը, որը հեռացնելու խնդիր կա: Նախագծային լուծումներ տրված են, եւ կորոնավիրուսով պայմանավորված՝ շինարարական ընկերությունն այս պահին չի աշխատում, կամ գուցե տեղական կապալառուն է դա իրականացնում: Փոխքաղաքապետը մանրամասները կասի: Եթե չեմ սխալվում՝ վերանորոգողն իսպանական ընկերություն է»:

Ինչ վերաբերում է մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությանը, Պապիկյանը վստահեցրեց՝ դա իրենց քաղաքական թիմի խոստումն է, որն իրականացվելու է:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930