Լրահոս
Օրվա լրահոսը

«Տոտալ խոշտանգում՝ հանրության և երկրի բարձրագույն իշխանության աչքի առաջ». Մանվել Գրիգորյանի փաստաբան

Հունիս 10,2020 11:35

Սկզբից, երբ Մ. Գրիգորյանը հիվանդանոցում էր ու համաձայն բժշկական էպիկրիզների մաթեմատիկական պրոգրեսիայով գնում էր հիվանդությունների ավելացում և վատթարացում, առողջապահության նախարարը առիթը բաց չէր թողնում հայտարարելու, որ հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում, իր ամենօրյա հսկողության տակ է: Երբ հիվանդի կյանքին ռեալ սկսեց վտանգ սպառնալ և պայմանավորված հիվանդությունների աճով՝ ընդամենը հիվանդությունները կոնսերվացրեցին և դադարեցրեցին բուժումը և անհրաժեշտություն առաջացավ հիվանդին տեղափոխել արտերկիր, առողջապահության նախարարն իր աշխատակազմի միջոցով մի դեպքում տեղեկացրեց, որ ինքը գործ չունի, քանի որ դատարանում է գործը, կարծես Հիպոկրատի երդումը ոչ թե ինքն էր տվել, այլ՝ դատարանը, հետո էլ գրավոր տեղեկացրեց, որ Արդարադատության նախարարությունը պետք է զբաղվի դրանով, իսկ հետո, երբ ստացավ այդ նախարարությունից պատասխան, որ արդարադատության նախարարությունը չի կարող զբաղվել նմանատիպ հարցերով, քանի որ անձը չի գտնվում կալանքի տակ, և, իրավամբ, առողջապահության գործառույթներ կրողը ինքն է, անցավ ընդհատակ և չի պատասխանում ոչ մի գրության:

Հարգելի պարոն նախարար,
Պայմանավորված հիվանդի անձով, Դուք մատնել եք Ձեզ անգործության:

Բարի եղեք հանրությանը պատասխանել.

Ձեզ առաջարկվել է հիվանդի վերջին էպիկրիզի հիման վրա տալ մասնագիտական կարծիք, որոշում՝ հիվանդին տեղափոխելու արտերկիր հետագա հետազոտումն ու բուժումն անցկացնելու համար, քանի որ ըստ բուժող բժշկի, Հայաստանում այն իրականացնելն այլևս հնարավոր չէ, որին ոչ դրական, ոչ բացասական պատասխան չեք տվել:

09.06.2020 թվականին Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, գիտակցության կորստով, սրտի զարկերակի կտրուկ նվազմամբ, մարմնի ջերմաստիճանի անկմամբ մինչև երեսուներկու աստիճան, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

Հայտարարում եմ, որ բացի օր-օրի վատթարացող հիվանդությունները կոնսերվացնելուց, առողջությունը վերականգնելու հետ կապված այլ բուժում հիվանդը չի ստանում, քանի որ ըստ բուժող բժշկի Հայաստանում այլևս հնարավոր չէ իրականացնել բուժում: Գրիգորյանի նկատմամբ իրականացվում է տոտալ խոշտանգում՝ հանրության և երկրի բարձրագույն իշխանության աչքի առաջ:

Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Փաստաբան

«ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԼԵՎ ԳՐՈւՊ» ՍՊԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930