2019թ.-ին ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում առնվազն վեց փոխնախարար է կրճատվել, նաեւ՝ աշխատակազմի ղեկավարներ, նրանց տեղակալներ: Այս մասին ԱԺ տարածքային, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստում 2019թ.-ի պետբյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ այսօր ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Կրկնվող գործառույթ ունեցող բաժինները միավորվել են՝ ֆինանսական, տնտեսագիտական-աուդիտորական գործառույթ իրականացնողները: Լավագույնն առաջիկայում է լինելու, ընթացքում կրճատումներ ենք անում, որովհետեւ հիմնադրամների, ծրագրերի կատարման գործակալությունների միավորումներ են լինում: Նաեւ որոշ ինստիտուտներ են միավորվում՝ այնպես, որ այս ամենը չվնասի պետական համակարգին»,-նշեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ