Այս ընթացքում հրատապ վերանորոգման աշխատանքներ են կատարվել Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնում, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում եւ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում:
Ինչպես մեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, Հայաստանի ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալում էլ կատարվել են տանիքի ջրամեկուսացման եւ ջրթափ խողովակաշարերի կառուցման աշխատանքներ։
Այսօր COVID-19-ով վարակված ծանր պացիենտներին ընդունող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում եւս մի շարք փոփոխություններ են արվել։ Օրինակ՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիային տեղադրման համար կցակառույցի, համակարգչային շերտագրի սենյակի եւ ուղղաթիռի հրապարակի կառուցման աշխատանքներ։
ԲԿ-ում կատարված քայլերն այսքանով չեն ավարտվելու։ 2020 թվականի ընթացքում այնտեղ նախատեսվում է ՝ ՄՌՏ (Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա) եւ ՀՏ (համակարգչային տոմոգրաֆիա) սարքավորումների համար ենթակայանի վերազինման, հզորացման աշխատանքներ։
Կարդացեք նաև
Հերթի մեջ է նաեւ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, որտեղ կատարվելու է վերանորոգում նոր հիվանդասենյակների հնարավորությամբ մասնաշենքի կառուցման համար։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում կկատարվեն շինարարական աշխատանքներ թթվածին արտադրող կայանի տեղադրման եւ գործարկման նպատակով։
Կենտրոններում շինարարական աշխատանքները միակ փոփոխությունը չեն։
Նշված կենտրոնները ստացել են նաեւ անհրաժեշտ նոր սարքավորումներ:
Անի ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: