«ՀայԱվտոկայարան» ՓԲԸ-ն վերջերս վերադարձվել էր նախարարության բալանս: Առաջիկայում առողջացման ծրագիր կիրականացնենք, որպեսզի օգտագործենք այն ի շահ պետության»,-ԱԺ տարածքային, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստում 2019թ.-ի պետբյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ այսօր անդրադառնալով «ՀայԱվտոկայարան»-ի ճակատագրին՝ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Նախկինում խնդիր էր դրված այն օտարել, այս փուլում մենք կարծում ենք, որ նպատակահարմար չէ: Պետական գույքի բալանսում գտնվող նաեւ բժշկական կազմակերպություններ կան, որոնց կառավարման ընթացքում նոր առաջնահերթություններ են ի հայտ գալիս՝ անկախ նախկինում դրանց վերաբերյալ ձեւավորված մոտեցման»,-հավելեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ