Ցանկացած հեղափոխությունից հետո հասարակության մեջ ձեւավորվում է երկու հոսանք: Առաջինի ջատագովները պնդում են, որ հեղափոխությունը պետական կրոն է (ինչպիսին, օրինակ, որոշ ժամանակակից իսլամական երկրներում մահմեդականությունն է), եւ պետական պաշտոնյաները, այդ թվում՝ զինծառայողները եւ իրավապահները, պետք է համապատասխանեն այդ կրոնի պահանջներին: Մյուս տեսակետն էլ այն է, որ հեղափոխությունը պատմական իրադարձություն էր, որը եղել-վերջացել է, ձեւավորվել է նոր իշխանություն, որը պետք է գործի սովորական, առօրյա ռեժիմով:
Այդ երկու դիրքորոշումներից կախված՝ ընտրվում են տարբեր մոդելներ: Եթե հեղափոխությունը կրոն է, ապա պետք է լինեն քրմեր (կոմիսարներ, հեղափոխության պահապաններ), որոնց իրավունք է տրվում որոշելու՝ արդյոք տվյալ անձնավորությունը համապատասխանո՞ւմ է կրոնական պահանջներին, թե՞ նրա վարքում կան, կամ կարող են լինել կասկածելի դրսեւորումներ: Այդ չափանիշները կիրառվում են նախեւառաջ պետական պաշտոնյաների եւ ուժային կառույցների հանդեպ: Տվյալ պարագայում պետք է լինի նաեւ «ՉեԿա» կամ անգամ «ՉեԿա»-ներ, որոնց առաքելությունն է հայտնաբերել «հեղափոխության թշնամիներին» եւ ոչնչացնել նրանց:
Նույն մոտեցումը ենթադրում է, որ ընդդիմության եւ ընդհանրապես իշխանությունների հասցեին քննադատություն չի կարող լինել. ով դեմ է իշխանությանը՝ նա դեմ է հեղափոխությանը, եւ, հետեւաբար, այդ հեղափոխությունն իրականացրած ժողովրդին: Ընդ որում, այդ տեսակետը կարող են կիսել ոչ միայն իշխանավորները, այլեւ հասարակ քաղաքացիները՝ շատ պարզ տրամաբանությամբ. «Բա ինչո՞ւ է հեղափոխություն տեղի ունեցել, եթե ամեն ինչ պիտի ընթանա սովորական հունով»:
Երկրորդ մոտեցումն ավելի պահպանողական է: Ըստ այդմ՝ պետական կառույցների եւ հատկապես՝ ոստիկանության ու ԱԱԾ-ի աշխատակիցները բացարձակապես պարտավոր չեն հավատարմության երդումներ տալ հեղափոխությանը: Այնտեղ պետք է լինեն պրոֆեսիոնալներ, որոնք ցանկացած իշխանության դեպքում կատարում են իրենց պարտականությունները: Օրինակ, անվտանգության խնդիրները, որոնք կանգնած են մեր երկրի առաջ, ըստ էության, չեն փոխվելու տեսանելի ապագայում: Ռազմական հակառակորդը հայտնի է, տարածաշրջանային խաղացողների նպատակները նույնպես հիմնականում պարզ են: Հետեւաբար, զինվորականները եւ հատուկ ծառայությունների աշխատակիցները (որոնք, իմ կարծիքով, նույնպես զինվորականներ են) չպիտի որեւէ՝ դրական կամ բացասական, դիրքորոշում ունենան հեղափոխության հանդեպ. նրանք պարտավոր են հնարավորինս բարձր որակով լուծել այն յուրահատուկ խնդիրները, որոնք իրենց առջեւ դրված են:
Կարդացեք նաև
Ուզենք, թե չուզենք, բոլոր պետությունները հեղափոխություններից հետո շարժվում են առաջին՝ «արտակարգ» ռեժիմից դեպի երկրորդ՝ «սովորական» ռեժիմը: «Արտակարգը» հենց այն պատճառով է կոչվում արտակարգ, որ ժամանակավոր է: Կարեւոր է, որ այդ տրանսֆորմացիան տեղի ունենա սահուն, առանց ցնցումների:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին ներկայացնելիս ասած այս խոսքերը և նշանակումն՝ ինքը, կասկածի տեղ չեն թողնում, թե որքան անցնցում և սահուն է լինելու Ձեր ասած անցումը.
«Երկու տարին բավարար ժամանակ էր, որպեսզի ԱԱԾ բոլոր աշխատակիցները դիրքավորվեն ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության, այսինքն՝ ժողովրդի իշխանության և նրա արժեքների նկատմամբ: Հիմա պետք է ամփոփել, թե տրված հնարավորությունն ով ինչպես է օգտագործել, և այս առումով պետք է հնչեն շատ կոնկրետ պատասխաններ»:
Հիմա մենք հեղափոխության անցումային փուլում ենք՝գյադեք էս յան անցեք,չէ,չէ, էն յան անցեք….
Հիշում եմ Բրեժնևի ժամանակները: Բոլորն ունեին բավարար չափով այն, ինչին կարող էին հասնել: Կարիերայի համար անհրաժեշտ էր դառնալ կոմսոմոլի ակտիվիստ, կոմունիստ …
Տարօրինակ է, բայց փաստ, այն ինչ տեղի ունեցավ 1990-ի իշխանափոխության/ հեղաշրջումից հետո (Կոմունիստական ղեկավարությունը տարածքի կառավարումը հանձնեց երիտասարդ «հեղափոխականներին»), կրկնվեց 2018 թվականին:
Մի քանի տարվա ընթացքում բոլոր ուժային կառույցները, և ընդհանրապես, սկսեցին ղեկավարել երիտասարդ ՀՀՇականներն ու լենինիզմի երիտ-ակտիվիստները:
Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանից հետո վերը նշվածները կատարեցին «քայլ ձիով» և հապճեպ ու աննկատելիորեն տեղափոխվեցին ՀՀԿ: Արդյունքում քառորդ դարում ստացանք «քայլ տեղում»:
Հիմա էլ «իմ», «քո», «նրա» եւ նորից «քայլ» տեղում:
ՀՀ-ում «Яйца курицу учат»…