Սյունիքի մարզում այս պահին կա նոր կորոնավիրուսային հիվանդության 123 հաստատված դեպք, որից
բուժված՝ 63 հոգի
հիվանդ՝ 60 հոգի, որից՝
Կապանում՝ 4 հիվանդ,
Կարդացեք նաև
Գորիսում՝ 2 հիվանդ,
Սիսիանում՝ 11 հիվանդ,
Մեղրիում՝ 40 հիվանդ,
Տաթևում՝ 2 հիվանդ,
Գորայքում՝ 1 հիվանդ։
18 հիվանդ բուժում է ստանում Կապանի ԲԿ-ում, 42 հիվանդ ասիմպտոմ է։ Ինքնամեկուսացած է 261 հոգի։
‼️‼️Չնայած մեր բազմաթիվ հորդորներին, մեր որոշ համաքաղաքացիների ցինիզմի դրսևորման արդյունքում Կապանում գրանցված դեպքերի թարմ օրինակին (պատճառը մարզի այլ համայնքում ծննդյան տոնակատարության մասնակցելն էր) ավելացել են նաև նոր օջախներ Սիսիան (ծննդյան տոնակատարություն) և Տաթև (հոգեհանգստի և թաղման արարողություն) համայնքներում:
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՝ չմասնակցել զանգվածային միջոցառումների, բացառել զանգվածային միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման և անձնական հիգիենայի կանոնները, իսկ ինքնամեկուսացած անձանց՝ խստորեն պահպանել ինքնամեկուսացման կանոնները:
Սյունիքի մարզպետարան