ՊՍԺ ֆուտբոլային ակումբի բրազիլացի աստղ Նեյմարը իր մոր՝ Նադին Գոնսալվեսի ընկերոջը՝ բիսեքսուալ Տյագո Ռամոսին վիրավորել է այն բանից հետո, երբ իր մոր հետ ենթադրյալ վեճի ժամանակ կտրել է ձեռքը եւ հայտնվել հիվանդանոցում: Ֆուտբոլիստը հեռախոսով նրան պորտուգալերեն անվանել է viadinho, ինչը որոշակի իմաստով օգտագործվում է հոմոսքսուալիստներին բնութագրելիս:
Terra-ի փոխանցմամբ, ԼԳԲՏ ակտիվիստ Ագրիպինյո Մագալյեսը փաստաբան է վարձել Նեյմարի նկատմամբ ոստիկանություն հայց ներկայացնելու նպատակով՝ նրան մեղադրելով հոմոֆոբիայի մեջ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ