Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Կարծում եմ՝ արտակարգ դրությունը կերկարացվի»

Հունիս 09,2020 19:35

Պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցից հետո պատասխանելով «Ա1+»-ի այն հարցին, որ մոտ մեկ ամիս առաջ, երբ կորոնավիրուսային դեպքերը 5338 էին, արտակարգ դրությունը երկարաձգվեց երեսուն օրով, այսօր արդեն հիվանդության դեպքերն ավելացել են մոտ 10000-ով, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ կառավարությունը պատրաստվում է արտակարգ դրությունը կրկին երկարաձգել, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ քաղաքացիներին ոչ թե պարտադրում են դիմակներ դնել, այլ կառավարությունը համագործակցելով նրանց հետ ուզում է համավարակի դեմն առնել:

Ինչ վերաբերում է արտակարգ դրության երկարացմանը, այս մասին էլ վարչապետն ասաց. «Այո կա այդպիսի հավանականություն, եւ բավականին մեծ է այդ հավանականությունը…Ես կարծում եմ, որ արտակարգ դրությունը կերկարացվի»: «Սպուտնիկ Արմենիայի»՝ պոլիկլինիկաների արդյունավետ աշխատանքին վերաբերող հարցին պատասխանելով՝ վարչապետն ասաց, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ ամենամեծ առողջապահական խնդիրներից մեկը առողջապահության առաջնային օղակների արդյունավետության բարձրացումն է եղել:

«Այստեղ եւս մենք առաջնորդվում ենք ճգնաժամը, որպես հնարավորություն հայեցակարգով, հույս ունենք եւ համոզված ենք, որ հակահամաճարակային պայքարի համատեքստում լուրջ ներդրումներ կանենք պոլիկլինիկական համակարգում, եւ համակարգը այս համավարակի դեմ պայքարի արդյունքում էականորեն կուժեղանա, կունենանք շատ ավելի դիվերսիֆիկացված առողջապահական համակարգ, եւ պոլիկլինիկաների արդյունավետությունը գնալով կբարձրանա»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930