Մարտի 1-ի գործի հետ կապված տեղաշարժ կա, բայց չեմ ուզում բարձրաձայնել. Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Նա ասաց, որ 10 սպանությունների հետ կապված քննություն է գնում: Դիտարկմանը, որ վարչապետն ասում էր՝ Վահագն Հարությունյանի գալով՝ այդ հարցերին պատասխան կտրվեր, մինչդեռ զոհերից ոչ բոլորն են ինքնաձիգի կրակոցներից սպանվել՝ Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Ո՞վ է ասել, որ միայն ինքնաձիգով է սպանություն եղել: Անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, ըստ նախաքննության տվյալների, փոխվել են ոչ միայն ինքնաձիգի պարկուճները, այլ Մակարով տեսակի ատրճանակի պարկուճները»:
Լրագրողները հարցրեցին՝ երեկվանից շրջանառվում է Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական գործ, իսկ Գագիկ Ծառուկյանին արդարացնող դատավորը ձեր հայրն է եղել, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ Սասուն Խաչատրյանը պատասխանեց, որ անձնական բնույթի ու քաղաքական հարցի չի պատասխանելու, իսկ դա վերաբերում է իր հորը ու անձնական բնույթի հարց է:
Հարցրեցինք՝ դուք հանձնարարական ստացե՞լ եք, որ Վանեցյանին ներգրավեք ինչ-որ քրեական գործերում՝ Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «ՀՔԾ պետին որեւէ մեկը նման հանձնարարական չի կարող տալ»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ