Երևանի քաղաքապետարանի ենթակայության հավաքակայաններում ամեն օր ընդհանուր առմամբ ախտահանվում է 155-160 ավտոբուս: Պարետի որոշմամբ՝ տրանսպորտը շահագործելու ընթացքում գործում են հատուկ կանոններ: Նպատակը՝ նվազագույնի հասցնել ուղևորների վարակվելու հավանականությունը:
Յուրաքանչյուր միջանկյալ երթից հետո հասարակական տրանսպորտն ախտահանվում է հատուկ նյութով, իսկ արդեն օրվա ավարտին ախտահանումն իրականացնում է մասնագիտացված կառույցը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն