Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿ ղեկավարը՝ Ծառուկյանի հետ կապված, Սասուն Խաչատրյանի ու Վանեցյանի գաղտնալսման ու Ռուբեն Հայրապետյանի գործերի մասին

Հունիս 09,2020 18:50

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին, թե Գագիկ Ծառուկյանի հետ կապված, «Մուլտի գրուպի» գործն ի՞նչ փուլում է՝ պատասխանեց, որ իրենց վարույթում մի գործ կա, խոսքը «Հյուսիս-Հարավի» երկրորդ տրանշի մի դրվագի մասին է. «Այդ դրվագով ունենք 5 մեղադրյալ ներգրաված, միջնորդություն ենք ներկայացրել կալանավորելու, սակայն դատարանը գրավ կիրառեց: Անձամբ Գագիկ Ծառուկյանի առնչությունը այդտեղ չկա»:

ՔԿ ղեկավարն ասաց, որ Գինու,օղու կոմբինատի ղեկավար կազմի հետ կապված էլ մի գործ կա՝ կեղծ ապացույց դատարան ներկայացնելու գործն է, որը ինչ-որ մի ձեւ առնչվում է նրա հետ:

Aravot.am-ը հարցրեց՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսման գործն ի՞նչ փուլում է:

Հայկ Գրիգորյանը պատասխանեց, որ գործն, ըստ էության, բացահայտված է. «Սակայն դեռ քրեական գործը ավարտված չի: Մենք մի շարք արտասահմանյան մեր գործընկերներին ուղարկել ենք քննչական պահանջ, որը երբ կկատարվի, կավարտվի, դրա արդյունքների ամփոփմամբ նոր որոշում կկայացվի»: Հարցումը արտասահմանյան գործընկերներին ուղարկվել է մոտ 8-9 ամիս, թե երբ կպատասխանեն՝ անհայտ է:

Լուրեր կային, որ այդ գործով կա ձերբակալված, Գրիգորյանը հերքեց:

ՔԿ ղեկավարը խոսեց նաեւ Ռուբեն Հայրապետյանի գործի մասին: Քննադատություններ կան, որ չէ՞ր կանխատեսում ՔԿ-ն, որ Ռուբեն Հայրապետյանը կարող էր լքել ՀՀ-ն, չկա՞ քննչական մարմինների բացթողումը՝ Գրիգորյանը պատասխանեց, որ Ռուբեն Հայրապետյանը դեռ փետրվարից, որքան հիշում է, ՀՀ-ում չէ, գործը հարուցվել է մարտից, անձի տեղաշարժման իրավունքը կարող է սահմանափակվել այն դեպքում, երբ նրա նկատմամբ կա խափանման միջոց՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին: Այլ դեպքերում են կարող մարդու տեղաշարժվելը սահմանափակել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930