Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն աջակցություն է ստացել ԵԽ-ից՝ բանտերում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար

Հունիս 09,2020 18:35
bant

Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Չեռնոգորիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բանտային համակարգերին՝ կանխելու կորոնավիրուսի տարածումը։ Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի հաղորդագրության մեջ։

Տեղեկատվության համաձայն՝ այս համատեքստում Հայաստանին նվիրաբերվել է 50 բժշկական համազգեստ, 260 շնչառական դիմակ, 8000 մեկանգամյա օգտագործման ձեռնոց,  5000 մեկանգամյա օգտագործման դիմակ, 100 բաժակ, 2 թթվածնային գեներատոր, արյան թթվածնի չափման 5 սարք, 5 ինֆրակարմիր ջերմաչափ, 10 մանրէազերծող լամպ:

Նշվում է, որ նվիրատվության նպատակն է աջակցելու Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններին և վերջիններիս բանտերի վարչակազմերին` պահպանելու ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի՝ ազատությունից զրկված անձանց նկատմամբ վերաբերմունքի սկզբունքները՝ COVID-19-ի համատեքստում։

Նվիրատվությունները կատարվել են Արդարադատության նախարարությունների և բանտերի վարչակազմերի դիմումների հիման վրա: Հայաստանին տրված աջակցությունը կատարվել է «Բանտերում առողջության պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության բարելավում» ծրագրի շրջանակներում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930