Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կհաղթենք այս ճակատամարտը՝ օրինապահությամբ և տոկունությամբ»

Հունիս 09,2020 17:47

Դերասան Միքայել Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր, թավշյա հեղափոխությունից ընդամենը երկու տարի անց, մեր ընդհանուր տան վրա պատրաստվում է իր մասշտաբով աննախադեպ հարձակում` անցյալի ուժերի կողմից: Դրանք հափշտակող և գողացող քաղաքական գործիչներն են և բակային հեղինակություններ՝ իրենց անցյալով. նրանք, որոնք ետ են մղվել, բայց չեն պարտվել և տապալվել, այսօր պատերազմ են հայտարարել:

Պատերազմ իր իսկ ժողովրդին, որն ամբողջ աշխարհի հետ միասին ծանր օրեր է վերապրում: Պատերազմ են հայտարարել երկրին, որն առանց այն էլ պատերազմական դրության մեջ է:

Նրանք քիչ են: Ընդամենը 4%: Սակայն, այս 4 տոկոսը տասնամյակներ շարունակ տառապանքի և ունեզրկության են տարել մեր ժողովրդին, իսկ այժմ որոշել են կանգնեցնել մեր իսկ կերտած նորագույն պատմության անիվը: Պատմություն, որով հպարտանում ենք մենք, և ոչ միայն մենք, այլ ողջ աշխարհը, որով կհպարտանան նաև մեր գալիք սերունդները:

Այս 4% փորձում է մեզ կրկին մատնել վախի մթնոլորտում տիրող գաղափարական ստրկության, և փորձում է հասնել դրան, իմի դնելով ցածրությամբ ու ստորությամբ ներծծված իրենց խղճուկ տաղանդը: Այս 4%-ը թաքուն ու բացահայտ ստելով իր սեփական ժողովրդին, ուզում են խլել մեր երկրի ապագան, սպանելով յուրաքանչյուրիս մեջ ազատատենչ ոգին և փոխարինել այն կիսասոված և վախվորած ստրուկի հոգեբանությամբ: Նրանք կրկին ուզում են մեզ ետ շպրտել դեպի ջախջախիչ անօրինական կյանք, և անում են այդ մեկ նպատակով` շարունակել գողանալ և փրկել սեփական գողոնը:

Իրենց պայքարի ողջ գաղափարը` ամեն բան հանուն ազգի «երջանկության», պարզ տեսանելի է դրդապատճառներում: Բարոյականություն ասվածը իրենց համար, իրենց ընտրած պահի մեջ է: Այս մարդկանց բոլոր արժեքները իրենց ընտրած մեթոդների մեջ է` խաբեություն, զրպարտություն, թալան և դավաճանություն:

Նրանց ողջ էությունն իրենց իսկ կատարած գործերի մեջ է` կաշառք, շանտաժ և դավաճանություն: Այսօր մենք պետք է ոտքի կանգնենք, սա լրջագույն ահազանգ է` պետք է սթափվենք: Մենք` մեր երկրի մտավորականության ներկայացուցիչներով, կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր մտահոգված են մեր երկրում տիրող վտանգավոր և պայթունավտանգ իրադարձություններով` սեփական ձայնը բարձրացնելու և միավորվելու համար: Կանգնելու մեր կերտած արժեքների պաշտպանության համար, համախմբվել և օգնել մեր ժողովրդամետ իշխանությանը լուծելու բոլորիս առաջ ծառացած խնդիրները` ով ինչպես և ինչով կարող է: Մենք պետք է հայտարարենք պատերազմ նրանց, ովքեր պատերազմ են հայտարարել մեր ապագային: Պատերազմ հայտարարել նրանց, ովքեր խաղալով ժողովրդի առողջության և համբերության հետ, պետության ճակատագրի հետ` արհամարհում են ղեկավար անձնակազմի ցուցումները և հրամանները:

Մենք կհաղթենք այս ճակատամարտը՝ օրինապահությամբ և տոկունությամբ: Մենք կլինենք վճռական և թիկունք կլինենք այն մարդկանց, որոնց ընտրել ենք, և ովքեր չափազանց դժվար և վտանգավոր պայմաններում` օր ու գիշեր աշխատում են, ջանք չեն խնայում, որպեսզի փրկեն պետականության նավը, ամեն բան անելով, որպեսզի նվազագույն կորուստներով մեզ բոլորիս դուրս բերեն անվտանգ քաղաքակրթության նավահանգիստ: Մենք թույլ չենք տա ո’չ մկներին, ո’չ առնետներին քայքայել նավը ներսից: Մենք թույլ չենք տա նրանց մոտենալ ղեկին: Եվ թույլ չենք տա նրանց փախչել, քանի որ մեր նավը չի սուզվի և կընթանա առաջ:

Ժողովրդին պետք չեն տերեր, նա ինքը տեր է: Ժողովուրդը դա հասկացել է: Մնում է դա հասկանան նրանք, ովքեր ետ են մնացել թե’ ժամանակից, թե’ սեփական ժողովրդից:

ՀՀ Քաղաքացիներ՝
Էդուարդ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Միքայել ՊՈՂՈՍՅԱՆ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930