Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ Վենետիկի հանձնաժողովից ՍԴ-ի հետ կապված հարցման պատասխանը պարզ լինի 1-2 շաբաթից:
Բադասյանը վստահ է, որ ԱԺ-ի միջոցով հնարավոր է ՍԴ-ի հետ կապված ճգնաժամը լուծել: Թե ինչ կփոխի դա Հայաստանի արդարադատության համակարգում՝ նա ասաց, որ այդ բարեփոխումները խորքային են, շուտ չեն լինի, բայց սա անհրաժեշտ քայլեր են. «Գոյություն ունի ՍԴ-ի մոդել, որը չի իրացվել: Կունենանք ավելի հավասարակշռված ՍԴ»:
Aravot.am-ը հարցրեց՝ հենց Ծառուկյանը անվստահություն հայտնեց կառավարությանը, իր այդ հայտնի ելույթից հետո պարբերաբար հիշեցնում են «Ապօրինի գույքի» բռնագանձման մասին օրենքը, չի՞ ստացվում, որ այդ օրենքը մահակի նման է աշխատում՝ վախեցնելու քաղաքական գործիչներին, երբ իրենց այսպես ասած «խելոք չպահեն»՝ Բադասյանը պատասխանեց. «Մենք որեւէ մեկի չենք վախեցնում, այլ խնդիր կա, երբ որ իրենք իրենցով են վախենում օրենքի ընդունումից կամ երբ որեւէ մեկը մտահոգություն ունի որեւէ քրեական գործից: Մենք ամեն ինչ անում ենք, որ դա որպես այդպիսի գործիք չծառայի»:
Բադասյանն ասաց, որ դա պատժելու համար չէ. «Բնական է, որ այս օրենքի ընդունումից հետո բազմաթիվ անհանգիստ շարժումներ կլինեն, բայց միայն այս օրենքից չէ, կարող է քրեական գործերից լինել կամ արդյունավետ գործերի քննությունից»:
Կարդացեք նաև
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ Գեւորգ Կոստանյանը նշում է, որ այն անձինք, որոնք պատշաճ բժշկական օգնություն են ստացել ու մահացել են, կարող են քրեական գործեր հարուցել՝ Բադասյանն արձագանքեց. «Ինքը որտե՞ղ է: Ես չգիտեմ: Թույլ տվեք ես չմեկնաբանեմ իր ասածները»:
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ