Լրահոս
Օրվա լրահոսը

117 970 քաղաքացիական գործ. դատարանները ծանրաբեռնված են, որոշ բողոքներ մեկ տարի հետո են քննվելու

Հունիս 09,2020 15:51

Դատական համակարգի ծանրաբեռնվածությունը շարունակում է ցավոտ հարց մնալ եւ տարեցտարի այն ավելանում է, հատկապես՝ քաղաքացիական գործերով: Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ պետբյուջեի 2019թ.-ի կատարողականի ներկայացման ժամանակ այսօր ասաց ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը: Նա տեղեկացրեց. «2019թ.-ի ավարտին ունեցել ենք 170 417 քաղաքացիական գործ, իսկ հունիսի մեկի դրությամբ՝ 117 970: Տարվա կեսին արդեն ունենք նման ցուցանիշ: Տարվա ավարտին մոտ 250-300 հազար գործ կունենանք»:

Կարեն Փոլադյանը համոզմունք հայտնեց, որ դատավորների թվի ավելացմամբ այս խնդիրը չի լուծվելու. «Պետք է մեխանիզմներ ներդրվեն՝ ծանրաբեռնվածությունը թուլացնելու եւ դատարան մուտքագրվող գործերը տեսակավորելու համար: Գործերի 80%-ը բանկերի եւ վարկային կազմակերպությունների հայցադիմումներն են, եւ եթե օրենսդրական փոփոխություններով հնարավորություն ստեղծվի, որ այդ գործերը դատարան չբերվեն, դատավորների թվի ավելացումն այդ դեպքում արդյունավետ կլինի»:

Փոլադյանը նաեւ ուշագրավ տվյալ հայտնեց՝ վարչական դատարանում, օրինակ, բողոքներ կան, որոնց քննությունը հաջորդ տարի աշնանն է նշանակված, եւ դատավորների թվի ավելացումն այս փուլում միայն կարճաժամկետ լուծում կարող է լինել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930