Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԴ նախագահի կարգադրությամբ՝ Վահե Գրիգորյանը չի ստացել հավելավճարները». Էդգար Ղազարյան

Հունիս 09,2020 15:24

«Հունիսին լրացավ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի պաշտոնավարման մեկ տարին: Որքանով տեղյակ եմ՝ որեւէ գործառույթ չի իրականացրել, բայց պարտաճանաչ ձեւով ստացել է աշխատավարձ, պարգեւավճար, օգտվել ծառայողական մեքենայից, աշխատասենյակից: Մեկ տարում մոտ 15 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել, իսկ իրեն մակագրված գործերը չի կատարել: Կհաստատե՞ք կամ կհերքե՞ք այս տեղեկությունները»,-ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ պետբյուջեի 2019թ.-ի կատարողականի ներկայացման ժամանակ այսօր սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

Ղազարյանը նշեց, որ աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկատվությունը կարող են տալ գրավոր՝ թվերի մեջ չսխալվելու համար: «Այո, դատավոր Վահե Գրիգորյանը պաշտոնը ստանձնելուց հետո չի մասնակցել ՍԴ որեւէ նիստի, որեւէ աշխատակարգային նիստի, ընդգրկված չի եղել դատական կազմում, իրեն մակագրված գործերի նախնական ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ հաղորդումներ չի հղել ՍԴ-ին, չի նախապատրաստել որոշման նախագծեր եւ այլ նյութեր՝ այն գործերով, որոնցով նշանակված է եղել համազեկուցող: Իսկ աշխատավարձերն իրավունքի ուժով վճարվում են, եւ մենք դա պարկեշտությամբ ենք արել»,-հավելեց Էդգար Ղազարյանը:

Նրա փոխանցմամբ՝ հաշվի առնելով հարցի հանրային հնչեղությունը, ՍԴ նախագահի կարգադրությամբ Վահե Գրիգորյանը չի ստացել հավելավճարները, իսկ դրանց չափը կրկին կարող է ներկայացնել գրավոր դիմումին ի պատասխան:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930