Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես ուղղակի ապշած եմ այդ լկտիության սահմաններից, ուղղակի անջատված, թրերը առած՝ ընկած են մեյդան, ամո՛թ է». Աբովյանը՝ Ծառուկյանի 40 տարվա քրգործերը հիշեցնելու մասին

Հունիս 09,2020 15:14

«Սա քաղաքականության հետ ոչ մի կապ չունի, ակնհայտ լկտիություն է ու մանիպուլյացիաների փորձ: Շինծու գործեր են տարածել ու այս գործի շրջանակներում պարոն Ծառուկյանն արդարացվել է դատարանների կողմից, դրա մասին չեն ասում: Խորհրդային միլիցիան գումարներ կորզելու համար մարդկանց այդ իրավիճակի մեջ էր գցում»,- այսօր լրագրողների հետ զրույցում արձագանքելով իշխանական քարոզչամեքենայի՝ Ծառուկյանի մասին վերջին հրապարակումներին, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանի 40 տարի առաջվա՝ 1979 թվականի դատվածությունը, քրգործերը հիշեցնելուն՝ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Նա ասաց, որ բարոյականության նվազագույն շեմ գոյություն ունի, չի կարելի քաղաքականությունը խառնել անձնականի հետ. «Այն եռանդով, որ լծված են պարոն Ծառուկյանի դեմ, թող այդ նույն եռանդով լծվեն՝ սոցիալ-տնտեսական իրավիճակը դզելուն: Ի վերջո, մարդիկ են մահանում, ինչո՞վ են զբաղված»:

Հարցին՝ Ծառուկյանի հետ կապված այդ էջը ո՞նց պետք է փակվի՝ Աբովյանը պատասխանեց. «Մարդ պետք է բարոյական սահմաններ ունենա, որ չանցնի ու հինավուրց Գյուլնազ տատի երանգները նոր բաներով չտա»: Նա հորդորեց Վերաքննիչ դատարանի որոշմանը ծանոթանալ:

«Այստեղ անձնական խնդիր չէ, իրենք են բերել անձնական դաշտ, ասում ենք՝ մարդիկ աշխատանք չունեն, մահանում են կորոնավիրուսից, տնտեսական ճգնաժամը չոքել է մարդկանց բկին, բանկերին պլեն են ընկել՝ մեզ ի՞նչ են հակադարձում: Ոչ մի բովանդակային հակադարձում չկա: Ես ուղղակի ապշած եմ այդ լկտիության սահմաններից, ուղղակի անջատված, թրերը առած՝ ընկած են մեյդան, ամո՛թ է ի վերջո»,- հավելեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Խոսելով այս կառավարությանը, Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացից՝ Աբովյանն ասաց, որ երբեւէ չեն համագործակցի այն ուժերի հետ, որոնք ընդունված չեն ժողովրդի կողմից ու այլ ուժերի հետ հանդիպումներ կազմակերպելիս գիշերով չեն անում:

Երեկ Պապիկյանը հիշեցրել էր, որ Ծառուկյանենք խառնվել են իրար, որովհետեւ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենք են ընդունել, բացի այդ, պետք է փորձեն ապացուցել, թե ինչպես են այդքան հարստացել, օրինակա՞ն են միջոցները: Արման Աբովյանը պատասխանեց. «Ազնիվ քաղաքական ուժը ոչ թե օրեցօր է ակնարկում, այլ աշխատում է հօգուտ պետությանը, չի վերցնում իր ձեռքը մահակը ու փորձում թափահարել: Եթե դուք այդքան բանը գիտեիք, բա խի՞ էիք հուշագիր ստորագրում, «Մարիոթի» դեմը իրար հետ դուրս գալիս, բա գիտեիք սա: Սա ոչ ադեկվատ, հիստերիկ, բարոյական բոլոր սահմաններն անցած իրավիճակ է, այսօր ամբողջ իշխանական թիմը խնդիրները թողած՝ լծված է մեր դեմ պայքարի: Ո՞ւմ դեմ եք պայքարում»:

Իրական դավաճանությունն այն է, երբ իշխանությունը չի ընդունում իր սխալները, չի ուզում ուշադիր նայել հայելու մեջ:

Աբովյանը վստահեցրեց, որ իրենց ողջ գործիքակազմն օգտագործելու են՝ կառավարության կազմը փոխելու համար: Թե ինչ ճանապարհով՝ չմանրամասնեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930