Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի անախտանիշ կրողները շատ հազվադեպ են դառնում հիվանդության փոխանցող. ԱՀԿ

Հունիս 09,2020 13:25

Կորոնավիրուսի անախտանիշ կրողները շատ հազվադեպ են դառնում հիվանդության փոխանցող: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեխնիկական հարցերով ղեկավար Մարիա վան Կերկխովեն:

«Ելնելով առկա տվյալներից՝ քիչ հավանական է, որ ասիմպտոմատիկ հիվանդները վարակը փոխանցեն մեկ այլ անձի:  Մի շարք հաշվետվություններ ունենք այլ երկրներից: Այնտեղ հետևում են ասիմպտոմատիկ կրողներին, նրանց շփումներին և հետագա փոխանցում չեն հայտնաբերում: Շատ հազվադեպ է նման բան տեղի ունենում»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ վան Կերկխովեն նշել է, որ  հաճախ անախտանիշ դեպքեր են սխալմամբ համարում նաև հիվանդության թեթև կամ դեռևս չարտահայտված ախտանիշներով ընթացքը: Պետք է հաշվի առնել, որ մարդը վարակակիր է դառնում կորոնավիրուսի ախտանշանն ի ի հայտ գալուց 2-3 օր առաջ:  Իսկ առանց ախտանշանների ընթացք նշանակում է, որ հիվանդության ամբողջ ընթացքում բուժառուի մոտ որևէ ախտանիշ չի դրսևորվել: «Երբ ուսումնասիրում ենք տվյալները և պարզում, թե որքան է իրականում անախտանիշ դեպքերի թիվը, հայտնաբերվում է, որ հաճախ խոսքը թույլ արտահայտված ախտանշանների մասին է»,-ընդգծել է նա:

ԱՀԿ մասնագետները նաև ասել են, որ մեծամասամբ մարդիկ վարակակիր են դարձել նախքան ախտանիշների ի հայտ գալը, ինչի չի նշանակում, որ խոսքը հիվանդության անախտանիշ ընթացքի մասին է, նման դեպքերում ախտանիշներն ուղղակի ավելի ուշ են ի հայտ եկել:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930