Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետությունն իրազեկմամբ պետք է ծածկի համավարակի մասին ապատեղեկատվությունը». Թաթոյան

Հունիս 09,2020 12:48

«Նախորդ երեք ամսում ականատես եղանք ապատեղեկատվության մեծ ծավալի, որը գալիս է ոչ թե անհայտ մարդկանցից, այլ հայտնիներից՝ հայտնի կապերով, հայտնի լրատվամիջոցներով, եւ դրա միջոցով ժխտվում են համավարակի հետ կապված փաստերը: Դա չի եղել լուսանցքում, այլ եղել է համակարգված, եւ դրա հետեւանքով, իմ կարծիքով, խախտվել է ոչ միայն մարդկանց տեղեկացված լինելու իրավունքը, այլեւ առողջ լինելու իրավունքը: ՄԻՊ-ն այստեղ որեւէ անելիք, ասելիք ունի՞»,-ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ պետբյուջեի 2019թ.-ի կատարողականի ներկայացման ժամանակ այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին նման հարցադրում հղեց «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

Թաթոյանը շեշտեց՝ կարեւոր է, որ կորոնավիրուսի համավարակի ժամանակ հանրությունն առաջնորդվի պաշտոնական տեղեկատվությամբ. «Լրատվական դաշտում ինչ տեղեկություն կա եւ որտեղից է գալիս, դա բացահայտելը ՄԻՊ գործառույթը չէ: Միայն կարող եմ ասել, որ պետությունը նման իրավիճակներում ունի պարտավորություն՝ մարդկանց առավել շատ իրազեկելու, որպեսզի ապատեղեկատվությունը, խեղաթյուրումները ծածկի: Քաղաքացիներին էլ ասեմ՝ շատ կարեւոր է, որ պահպանեն վարակի տարածման կանխարգելման կանոնները, հետեւեն պետական աղբյուրների իրազեկմանը եւ կանխեն ոչ ճիշտ զարգացումները»:

Դանիելյանը պնդեց հարցը՝ մարդու տեղեկացված լինելու եւ առողջության իրավունքը խախտվե՞լ է: Թաթոյանը պատասխանեց՝ եթե կոնկրետ դեպք մատնանշի, կուսումնասիրի, այլապես նման հարցերում ընդհանրական գնահատական տալը ՄԻՊ գործառույթների մեջ չի մտնում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930