Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արցախի Ազգային ժողովը ընտրում էր երկրի գլխավոր դատախազին։ Կազմակերպվեց փակ քվեարկություն։
Քվեարկությանը մասնակցել է 33 պատգամավոր։ Գլխավոր դատախազի թեկնածու Մհեր Աղաջանյանին կողմ է քվեարկել 30 պատգամավոր, դեմ՝ 3:
Մհեր Աղաջանյանը ընտրվեց Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ։
Մհեր Աղաջանյանը Ազգային ժողովի պատգամավորների առաջ երդում տվեց։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ