Հունիսի 8-ին, ժամը 17:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի, Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանի, փրկարարների, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու (Ռազմիկ Պ․, ծնված 1997 թ․) ինքնասպանության փորձը։
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն