Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը հենց նրա համար է, որ բարձրաձայնի իշխանության թերացումները և քննադատի. «Փաստ»

Հունիս 09,2020 12:06

Պատերազմական իրավիճակի հետ համեմատության մասին թեզը սիրով վերցրել են նաև իշխանությունները, որպեսզի պաշտպանվեն քննադատություններից և արդարացնեն իրենց գործողությունները, բայց Հայաստանի իրադրությունը յուրահատուկ չէ, քանի որ համավարակը պատերազմ է հայտարարել ոչ միայն Հայաստանին, այլև ողջ աշխարհին։

Հարկ է ուշադրություն դարձնել, թե ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում իշխանությունների հետևողական հակաճգնաժամային քայլերի արդյունքում կորոնավիրուսը նահանջեց, և շատ շուտով այդ երկրները նախատեսում են անգամ բացել իրենց սահմանները զբոսաշրջիկների առաջ։

Մինչդեռ Հայաստանը դեռևս չի բացառում նոր սահմանափակումների կիրառումը և կարանտինային ռեժիմի հաստատումը։

Մյուս կողմից, հնարավո՞ր է պատկերացնել, որ պատերազմի ժամանակ գերագույն հրամանատարը իրեն թույլ տա ասել՝ մենք դժոխքի մեջ ենք, ամենքդ ձեր զենքը վերցրեք ու կռվեք, մենք ինչ կարողացանք՝ արեցինք։ Հնարավոր չէ:

Ու եթե իշխանությունների ձախողման արդյունքում երկրի քաղաքացիների առողջությունը վտանգի տակ է, իսկ իշխանությունները պարզապես չգիտեն իրենց անելիքն ու հույսը դրել են բացառապես հանրության գիտակցականության ու պատասխանատվության վրա, ապա բնական է, որ այս դեպքում մյուս քաղաքական շրջանակները ուղղակի լռել չեն կարող։

Ընդդիմությունը հենց նրա համար է, որ բարձրաձայնի իշխանության թերացումները և քննադատի։ Ծայրահեղ դեպքում պահանջի նաև իշխանությունների հրաժարականը: Իսկ հիմա իրոք ծայրահեղ վիճակ է:

Վիճակ, որի պարագայում նույն ժողովուրդը, որն իրենց իշխանության է բերել, նույն կերպ էլ կպահանջի նրանց հեռացումը, որպեսզի իշխանության գան նրանք, ովքեր կկարողանան «ավերակացս թագավորել»։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930