«Մեր միջազգային գործընկերների հետ քննարկումների արդյունքում ՀՀ մարզերում նախադեպը չունեցող ծրագիր ենք նախաձեռնել, որը ենթադրում է մարզերում ՄԻՊ ներկայացուցիչների կարողությունների զարգացում»,-ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ պետբյուջեի 2019թ.-ի կատարողականի ներկայացման ժամանակ այսօր ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Երբ մարզերում դեպքեր են լինում, հիմա Երեւանից ենք ստիպված լինում խմբեր գործուղել: Տավուշում, օրինակ, ավելի ենք զարգացնելու մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչի ինստիտուտը՝ հաշվի առնելով սահմանամերձ համայնքների փաստը: Մարզերի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ էլ ենք գործակցում այս ուղղությամբ»,-նշեց Թաթոյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ