Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր 10 տոկոսանոց մահճակալային ֆոնդը նախատեսված է կորոնայի համար». «Նաիրի» ԲԿ-ն 3 ամիս է՝ պատրաստ է բուժել, բայց իրենց ոչ ոք չի դիմել. «Հրապարակ»

Հունիս 09,2020 11:29

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե Հայաստանում դժոխք է, եւ որ քաղաքացիներ են մահացել չհոսպիտալացվելու հետեւանքով, կիրակի օրը առողջապահության նախարարությունը մասնավոր կլինիկաներին հրավիրեց՝ միասին բուժենք կորոնավիրուսը։

Ինչպես տեղեկացանք «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունուց, 3 ամսից ավելի է՝ «Նաիրին» եւս պատրաստ է կորոնավիրուսով հիվանդներ բուժելուն։ «Չէ, մենք անգամ ընդունել ենք որպես կորոնավիրուս եւ համապատասխան հետազոտություններ ենք անցկացրել, բայց նախարարությունից նման առաջարկ չենք ստացել, այսինքն՝ որ կորոնավիրուս ընդունենք մեզ մոտ։ Եվ կարող եմ ասել, որ մեր 10 տոկոսանոց մահճակալային ֆոնդը նախատեսված է կորոնայի համար, որը մենք պատրաստ պահում ենք»,- ասաց ԲԿ-ի տնօրենը։ Հարցին էլ, թե դիմե՞լ եք, ասաց․ «Մենք պետք է դիմենք, հա՞»։ Իսկ ստրատեգիայի պահը պետք է հարցնել հիվանդանոցի սեփականատիրոջից՝ ասում է Անատոլի Գնունին եւ վստահեցնում, որ իրենց բժիշկները թեպետ կորոնավիրուս բուժելու վերաորակավորում չեն անցել, բայց պատրաստ են բուժելու Covid-19: «Ի՞նչ է նշանակում՝ պատրաստ են․․․ իսկ նրանք, որ գնացել են, առաջին հերթ կանգնել են, իրենք անցե՞լ են։ Երեխեքը գնացել են, աշխատում են, բարձր պրոֆեսիոնալ անձնակազմը կանգնած է, միթե․․․ Այո, կան նրբություններ, բայց մենք հաշվի ենք առնում։ Մենք Ջաջուռում չենք գտնվում, որ չհետեւենք հետազոտություններին, միշտ էլ պատրաստ ենք, միշտ էլ կանգնած ենք։ Բայց մեզ ոչ ոք չի դիմել, ցավոք սրտի»։ Ինչպես տեղեկացանք Վահան Արծրունու վրա հարձակված Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանի գրառումից՝ կիրակի օրը փոխնախարար Արտյոմ Սմբատյանը հանդիպել է եւ քննարկել ոչ միայն 1-ին կլինիկական, այլ նաեւ «Միքայելյան» հիվանդանոցի մասնաշենքը կորոնավիրուս ունեցող անձանց բուժման համար օգտագործելու հարցը։ Դե, իսկ մինչեւ կիրակի 200 հոգի սպասել են հոսպիտալացման իրենց հերթին, մի քանիսն էլ մահացել են։

Անուշ Դաշտենց

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930