Լրահոս
Օրվա լրահոսը

Վան Բայբուրդ. Ե՛վ Վրաստանի ղեկավարությունը, և՛ ժողովուրդը Հայաստանի հանդեպ շատ բարյացակամ, եղբայրական ու բարեկամական են տրամադրված. «Ժամանակ»

Հունիս 09,2020 12:25

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Վրաստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին։ ՀՀ-ին աջակցելու առաջարկով սոցիալական ցանցերում հանդես են եկել քաղաքական ու հասարակական գործիչներ, ակտիվիստներ: Ստեղծվել է նաև օնլայն ստորագրահավաք, որտեղ քաղաքացիները կոչ են անում Վրաստանի կառավարությանն օգնել Հայաստանին հիվանդներին Վրաստան տեղափոխելու հարցում։ Հայկական կողմից օգնելու մասով որևէ պաշտոնական խնդրանք դեռևս չկա։

«Ժամանակ»-ի հետ զրույցում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, Միխեիլ Սաակաշվիլիի նախկին խորհրդական Վան Բայբուրդը նշեց, որ Արսեն Թորոսյանի պատճառով ստեղծված լարվածությունն արդեն անցել է, այդ առումով որևէ խնդիր այս պահին չկա։ «Լարվածությունը, որը մեզ բերեց արմատներով մեր համերկրացի նախարար Արսեն Թորոսյանը, շտկվել է, ամեն ինչ նորմալ է։ Վրաստանում իրոք մտահոգված են, որ Հայաստանում մեծ թիվ են կազմում վարակվածները։ Ես միայն ողջունում եմ երկրների կողմից մարդասիրական քայլերը։ Ինչու չէ։ Եթե օգնության կարիքը կա, հրաժարվելու իմաստ չկա։ Իմ ընկերը, որը վարակաբան է, ասաց, որ եթե Հայաստանի հիվանդանոցներում տեղեր չեն լինի, մենք պետք է պատրաստ լինենք հիվանդներին տեղափոխել Վրաստան։ Ընկերս Հայաստանում ասաց, որ այդ մասին խոսում են։ Ես չեմ կարծում, որ դրա կարիքը կլինի, բայց, եթե պատրաստ են օգնության ձեռք մեկնել, ողջունելի է»,- ասաց Վան Բայբուրդը։

Ըստ Բայբուրդի, Հայաստանի ղեկավարության կապը Վրաստանի իշխանությունների հետ այսօր շատ բարձր մակարդակի վրա է, չնայած, որ երբեք վատ չի եղել։ «Վրաստանում Նիկոլին ընդունում են որպես հեղափոխական, համակրանքը մեծ է Վրաստանի ղեկավարության ու ժողովրդի մեջ։ Չգիտեմ՝ ով՝ որ գաղափարախոսությունն է առաջ տանում, բայց այսօրվա և՛ Վրաստանի ղեկավարությունը, և՛ ժողովուրդը Հայաստանի հանդեպ շատ բարյացակամ, եղբայրական ու բարեկամական են տրամադրված։ Եթե Հայաստանում լինի շատ ծանր վիճակ, առանց կամավորների նախաձեռնության էլ հարցը կկարգավորվի։ Եթե անգամ Հայաստանի ղեկավարության կողմից ակնարկ լիներ, Վրաստանի ղեկավարությունը իր ձեռքը կմեկներ ու եթե պետք լինի՝ կմեկնի։ Եթե կամավորներն ուզում ե իրենց լուման դնեն այդ գործում, խնդրեմ։ Հոյակապ է»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930