Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Գալստյան. իշ­խա­նու­թյան է ե­կել մի ուժ, ո­րը զրո կա­ռա­վար­չա­կան ու­նա­կու­թյուն­ներ ու­նի. «Իրատես»

Հունիս 09,2020 11:54

Չնա­յած Նի­կոլ Փա­շի­նյա­նը ժո­ղովր­դին մե­ղադ­րեց հա­մա­վա­րա­կի տա­րած­ման հա­մար, ա­մեն օր էլ շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րի լու­սան­կար­ներ է տե­ղադ­րում իր ֆեյս­բու­քյան է­ջում, պարզ­վում է, ինչ­պես մա­մուլն է տե­ղե­կաց­նում, երկ­րի բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­ներն ան­գամ Փա­շի­նյա­նի հոր­դոր­նե­րը բա­նի տեղ չեն դնում, հար­սա­նիք են ա­նում։ Այս տեմ­պե­րով ու՞ր ենք գնում ու ի՞նչ ա­նել. այս և այլ հար­ցե­րի շուրջ զրու­ցում ենք ՀՅԴ ան­դամ ԼԻ­ԼԻԹ ԳԱԼՍ­ՏՅԱ­ՆԻ հետ։

Հա­յաս­տա­նում հա­մա­վա­րա­կը շա­րու­նա­կում է իր հաղ­թար­շա­վը, ին­չու՞ այս իշ­խա­նու­թյա­նը եր­կի­րը տա­րավ, ինչ­պես Փա­շի­նյանն է ա­սում, դե­պի դժոխք։

-Այս իշ­խա­նու­թյունն իր կար­ճատև կեն­սագ­րու­թյան ա­ռա­ջին օ­րե­րից ա­պա­ցու­ցեց, որ մեր­ժում է ցան­կա­ցած երկ­խո­սու­թյուն։ Նրանք քա­ղա­քակր­թա­կան, բա­նակ­ցա­յին, երկ­խո­սա­կան մշա­կույ­թի կրող չեն։ Այս­պի­սին է նրանց ամ­բար­տա­վան մե­ծամ­տու­թյան, քա­ղա­քա­կան տհա­սու­թյան և մե­նիշ­խա­նա­կան մթ­նո­լորտ ձևա­վո­րե­լու վար­քա­գի­ծը։ Վկա­յու­թյուն­ներն են խոր­հր­դա­րա­նում ծեծ­կռ­տու­քը, հայ­հո­յա­խա­ռը բա­նա­վե­ճե­րը, ա­տե­լու­թյան շի­կա­ցած մթ­նո­լոր­տը, ա­ռա­ջին իսկ օ­րից որ­դեգր­ված՝ «սևե­րի» ու «սպի­տակ­նե­րի» պա­տե­րազ­մը։ Այս ըն­թաց­քում ՀՅԴ-ն իշ­խա­նու­թյա­նը հա­յե­ցա­կար­գա­յին մի շարք փաս­տաթղ­թեր է ներ­կա­յաց­րել՝ զրո անդ­րա­դարձ: Իսկ մեր հան­րա­յին կյան­քի ոչ մի ո­լոր­տում եր­կիր կա­ռու­ցե­լու հա­յե­ցա­կար­գեր, ծրագ­րեր, ռազ­մա­վա­րու­թյուն­ներ նրանք այդ­պես էլ չու­նե­ցան: Երկ­խո­սու­թյան բա­ցար­ձակ մեր­ժու­մի մթ­նո­լորտ է։ Մինչ­դեռ վար­չա­պետն օ­րերս հայ­տա­րա­րեց, որ հա­տել ենք դժոխ­քի գի­ծը։ Երկ­րի գե­րա­գույն հրա­մա­նա­տարն է այս մա­սին հայ­տա­րա­րում ու շա­րու­նա­կում է մնալ այդ նա­վի ղե­կին։ Սար­սա­փե­լի է այս ա­մենն ըն­դու­նե­լը։ Ազ­գո­վին կանգ­նել ենք մի ի­րա­կա­նու­թյան առջև, երբ իշ­խա­նու­թյան է ե­կել մի ուժ, ո­րը զրո կա­ռա­վար­չա­կան ու­նա­կու­թյուն­ներ ու­նի, միանձ­նյա, ան­հա­վա­սա­րակ­շիռ, ան­շր­ջա­հա­յաց, անծ­րա­գիր, հիս­տե­րիկ կա­ռա­վա­րում է ի­րա­կա­նաց­նում։ Ֆեյս­բու­քյան «լայ­վե­րով կա­ռա­վար­վող» ի­րա­կա­նու­թյան մեջ ենք։ Օր ա­ռաջ պի­տի կանգ­նեց­նել այս վայ­րէջ­քը։ Լի­նե­լու­թյան հարց է դր­ված… խո­սում են ար­դեն 100-հա­զա­րա­վոր վա­րակ­ված­նե­րի մա­սին։ Տո­տալ տա­պա­լե­ցին հա­մա­վա­րա­կի կա­ռա­վա­րու­մը, էլ չեմ խո­սում անվ­տան­գա­յին այլ հար­ցե­րի շուրջ, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան լար­ված մի­ջա­վայ­րի։ Ինչ­պես ներ­քին ճա­կատ­նե­րում, այն­պես էլ ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ա­ներևա­կա­յե­լի վիր­տուո­զու­թյամբ տա­պա­լե­ցին, զրո­յաց­րին ա­մեն ինչ։

Ար­դեն հա­տել ենք ան­դառ­նա­լիու­թյան կե­տը և ազ­գա­յին հա­մա­խո­հու­թյամբ վի­ճա­կից դուրս գա­լու ել­քեր պի­տի փնտ­րենք: Բո­լոր քա­ղա­քա­կան ու­ժե­րից հա­մա­ռո­րեն, ա­վե­լի թանձ­րա­ցող լսում ենք գու­ժող զան­գը՝ ան­կու­մը պետք է կա­սեց­նել։ Ե­թե հայ­տա­րա­րում են, թե պա­տե­րազմ է, ին­չին ես էլ եմ հա­մա­միտ, դա հաղ­թա­հա­րում են ներ­քին հա­մա­խո­հու­թյամբ, չի կա­րող պա­տե­րազմ հաղ­թա­հա­րել մի եր­կիր, որ­տեղ ներ­քին թշ­նա­մի­նե­րի ան­դա­դար որս է։

Ին­չու՞ է իշ­խա­նու­թյունն ընդ­դի­մա­դիր դաշ­տից ե­կող ա­ռա­ջարկ­նե­րի, ծրագ­րե­րի հան­դեպ ևս ան­հան­դուր­ժող, ու­նա­կու­թյուն չու­նի լսե­լու։

-Եր­կու պատ­ճառ կա։ Նախ` փողոցից ե­կած, ա­ռանց քա­ղա­քա­կան կեն­սագ­րու­թյան մար­դը չի կա­րող ու­նե­նալ քա­ղա­քա­կան խոհեմություն, փոր­ձա­ռու­թյուն: Չեն հաս­կա­նում, թե ինչ է պե­տու­թյու­նը։ Ե­թե հաս­կա­նա­յին, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը հե­րիք չէ տա­պա­լել է իր աշ­խա­տան­քը, մի բան էլ պե­տա­կան սկան­դա­լի մեջ չէր գցի Հա­յաս­տա­նը։ Բա­վա­կան չէ փոր­ձա­ռու­թյուն չու­նեն, նաև ամ­բար­տա­վան մե­ծամ­տու­թյամբ ու ան­նա­խա­դե­պու­թյամբ են տա­ռա­պում։ Կա­րող եմ նաև մի ցա­վա­լի եզ­րա­հանգ­ման գալ՝ գու­ցե նրանք հենց այս օ­րա­կար­գով են ե­կել, այն է՝ թու­լաց­նել պե­տա­կա­նու­թյու­նը։ Այլ կերպ ինչ­պես բա­ցատ­րել այն տո­տալ հար­ձա­կու­մը թե պե­տա­կան, թե ազ­գա­յին ինս­տի­տուտ­նե­րի նկատ­մամբ: Լի­նել այդ­քան հա­մառ, ար­դյունք չար­ձա­նագ­րել, շա­րու­նակ քան­դել, խո­րաց­նել ճգ­նա­ժա­մը։ Ափ­սոս չէ՞ այս եր­կի­րը։ Այդ­քան հրեշ դարձ­րած ան­ցյա­լում բա­վա­կան լուրջ ձեռք­բե­րում­ներ կա­յին, բայց ի­րենք որ­դեգ­րե­ցին ինս­տի­տու­ցիո­նալ ջար­դի ճա­նա­պար­հը։ Հար­ցադ­րում է ա­ռա­ջա­նում՝ ո՞վ էր այս օ­րա­կար­գի շա­հա­ռուն։

Այ­սօր ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժե­րին միա­ցել է խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը և պա­հան­ջում է կա­ռա­վա­րու­թյան փո­փո­խու­թյուն։ Իշ­խա­նա­փո­խու­թյան շուրջ կս­տաց­վի՞ հա­մախմ­բում, և ի՞նչ ճա­նա­պար­հով Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը կհե­ռա­նա։

-Ընդ­դի­մա­դիր, գա­ղա­փա­րա­կան տար­բեր հենք ու­նե­ցող ու­ժե­րը նույն գնա­հա­տա­կանն են տա­լիս։ Ի­րա­վի­ճակն ա­ղե­տա­լի է, և բնա­կան է, որ բո­լո­րի գնա­հա­տա­կան­նե­րը պի­տի հա­մընկ­նեին։ Ան­գամ իշ­խա­նու­թյունն է խոս­տո­վա­նում, որ մենք դժոխ­քում ենք։ Կա­ռա­վար­չա­կան, բո­վան­դա­կա­յին, վար­քա­կա­նո­նա­յին այս ո­րակ­նե­րով ղե­կա­վար­վող եր­կի­րը հե­ռան­կար չու­նի: Այ­սօր թիվ մեկ օ­րա­կար­գը Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյան սպառ­նա­լիք­նե­րը և պե­տա­կա­նու­թյան վայ­րէջ­քը կա­սեց­նելն է։ Մեր մո­տե­ցումն այն է, որ նոր իշ­խա­նու­թյու­նը չպետք է կր­կին փո­ղո­ցում ձևա­վոր­վի. այդ­պի­սի իշ­խա­նու­թյան պտուղ­ներն այ­սօր վա­յե­լում ենք։ Կհա­մա­գոր­ծակ­ցենք այն քա­ղա­քա­կան ու­ժե­րի հետ, ո­րոնք նոր ո­րա­կի պե­տու­թյուն կա­ռու­ցե­լու խն­դիր են դնում, ու­նեն տես­լա­կան և լուծ­ման բա­նա­լի­ներ։ Այն ու­ժե­րը, ո­րոնք այս օ­րա­կար­գը կի­սում են, նրանց հետ միա­վոր­ման հնա­րա­վո­րու­թյուն տես­նում եմ։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930