Լրահոս
Օրվա լրահոսը

Անհասկանալի նշանակումները եւ խորհրդավոր հրաժարականները հաջորդում են միմյանց. «Հրապարակ»

Հունիս 09,2020 11:19

Կառավարման ճգնաժամը պոզով-պոչով չի լինում, այլ հենց այսպես, երբ անհասկանալի նշանակումները եւ խորհրդավոր հրաժարականները հաջորդում են միմյանց։ Երբ բարձրաստիճան պաշտոնյաներից մինչեւ ամենացածր օղակները, գրիչը ձեռքներին, պատրաստ են ամեն րոպե դիմում գրել-ազատվել, իսկ նրանց վերադասը կարող է ամենաչնչին պատրվակներով նրանց ազատել։ Ընդ որում, գրեթե միշտ՝ ոչ թե պաշտոնից բխող պարտականությունների մեջ թերանալու, այլ բոլորովին այլ պատճառներով։

Ու այս փուլում, երբ մարդիկ սպասում են, որ իշխանությունը հետեւություններ կանի իր իսկ ձախողումներից՝ կսկսի տիրապետել իրավիճակը, առնվազն՝ կհեռացնի համաճարակի այսչափ տարածման գլխավոր մեղավորներին, ինչպիսիք առողջապահության նախարարն ու պարետն են, նա աշխատանքից ազատում է ուժայինների ղեկավարներին։ Դրանով իսկ ապացուցելով, որ այսօր մի վտանգ ու մի խնդիր կա իրենց առջեւ ծառացած՝ իշխանությունը պահելու, քաղաքական հակառակորդներին հաղթելու եւ աթոռներին միտված վտանգները չեզոքացնելու խնդիրը, որն էլ լուծվում է հնազանդ-հավատարիմներին բարձր պաշտոնների նշանակելով։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930