Լրահոս
Օրվա լրահոսը

Վենետիկի հանձնաժողովը գրավոր ընթացակարգով քննարկելու է նաև Հայաստանի իշխանությունների դիմումը, որը վերաբերում է Սահմանադրական դատարանին և դատավորներին

Հունիս 09,2020 11:13

Վենետիկի հանձնաժողովը որոշում է կայացրել, ըստ որի 123-րդ լիագումար նիստը տեղի չի ունենալու՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով, հանձնաժողովը օրակարգում տեղ գտած հարցերի վերաբերյալ կարծիքներ կընդունի հունիսի 18-ից 19-ը գրավոր ընթացակարգով:

Հաղորդագրության մեջ նշված է, որ Վենետիկի հանձնաժողովը քննարկելու է նաև Հայաստանի իշխանությունների դիմումը, որը վերաբերում է Սահմանադրական դատարանին և դատավորներին, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով:

Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930