Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտյոմ Ծառուկյան. «Իշ­խա­նու­թյունն ըն­դա­մե­նը եր­կու տար­վա ըն­թաց­քում հա­ջո­ղեց­րել է բա­վա­կան հա­րուստ «կո­ռուպ­ցիոն» պատ­մու­թյուն կեր­տել». «Իրատես»

Հունիս 09,2020 09:00

«Ցա­վով եմ նշում, բայց մեր գոր­ծըն­կեր­նե­րը քն­նա­դա­տու­թյուն լսե­լու և այն ճիշտ ըն­կա­լե­լու ու­նա­կու­թյուն չու­նեն: Երբ նրանց մատ­նա­ցույց ենք ա­նում սխալ­ներն ու ա­սում, թե որ­տեղ ինչ խն­դիր կա, փո­խա­նակ մտա­ծե­լու, թե հար­ցին ինչ լու­ծում տան, ան­ցյա­լի ան­հաս­կա­նա­լի ինչ-ինչ դր­վագ­նե­րի են հղում ա­նում ու ա­ռաջ­նորդ­վում ռու­սա­կան հայտ­նի ա­սաց­ված­քով. «Я про Ивана, ты про болвана»: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նման դի­տար­կում ա­րեց «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խոր­հր­դա­րա­նա­կան խմ­բակ­ցու­թյան ան­դամ ԱՐ­ՏՅՈՄ ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱ­ՆԸ: Ըստ նրա՝ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ան­դամ­նե­րը դի­լե­տան­տիզմն ու կա­ռա­վար­չա­կան ու­նա­կու­թյուն­նե­րի դե­ֆի­ցի­տը քո­ղար­կե­լու «խե­լոք» տար­բե­րակ են գտել՝ միա­տոն պն­դե­լով, որ ի­րենց փոր­ձի պա­կա­սը միայն կո­ռուպ­ցիա­յին է վե­րա­բե­րում, այս­պես ա­սած՝ ի­րենց հրեշ­տակ են հռ­չա­կում:

-Ա­մենևին չենք պն­դում, որ գոր­ծող իշ­խա­նու­թյան մեջ մա­քուր, օ­րի­նա­պաշտ պաշ­տո­նյա­ներ չկան, պար­կեշտ մար­դիկ բո­լոր իշ­խա­նու­թյուն­նե­րի ժա­մա­նակ էլ ե­ղել են,- ա­սաց զրու­ցա­կի­ցը:- Բայց գոր­ծող իշ­խա­նու­թյունն ըն­դա­մե­նը եր­կու տար­վա ըն­թաց­քում հա­ջո­ղեց­րել է բա­վա­կան հա­րուստ «կո­ռուպ­ցիոն» պատ­մու­թյուն կեր­տել: Ե­թե ան­գամ այլ պատ­մու­թյուն­ներ չլի­նեն, ա­պա պարգևավ­ճար­նե­րի «ինս­տի­տու­տը» հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիա­յի ցցուն օ­րի­նակ է: Նի­կոլ Փա­շի­նյա­նը պե­տա­կան բյու­ջեի` հար­կա­տու­նե­րիս հաշ­վին հարս­տաց­նում է թի­մա­կից­նե­րին միայն նրա հա­մար, որ քայ­լել են իր հետ։

Եվ քա­նի որ «ըստ օ­դում կախ­ված լու­րե­րի» ո­ճով հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նել Փա­շի­նյա­նը շատ է սի­րում, մենք էլ նույն կերպ կգոր­ծենք, թեև մեր ու­նե­ցած լու­րե­րը Փա­շի­նյա­նի շր­ջա­պա­տի մա­սին բա­վա­կա­նին հա­վաս­տի են: Այս­պես, «օ­դում կախ­ված լու­րե­րի» հա­մա­ձայն՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի թի­մա­կից­նե­րը բուք­մեյ­քե­րա­կան կոնկ­րետ գրա­սե­նյակ­նե­րից ստա­ցել են կլո­րիկ գու­մար­ներ՝ նրանց շա­հե­րի լոբ­բին­գով զբաղ­վե­լու հա­մար: Իշ­խա­նու­թյան բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րը շր­ջում են նոր գն­ված «Ռեն­ջեր­ներ»-ով ու «Մեր­սե­դես S»-ե­րով, ո­րոնք, երևի «հա­լալ քր­տին­քով» են ձեռք բե­րել: Հե­ղա­փո­խա­կան «ջո­ջե­րը» Երևա­նի Շի­նա­րար­նե­րի փո­ղո­ցում տի­րա­ցել են Pent-House-նե­րի, ո­րոնք երևի ի­րենց «քյա­սիբ» պա­պե­րի ժա­ռան­գու­թյունն են: «Է­լի­տար քայ­լող­նե­րը» տներ են գնում կամ կա­ռու­ցում ՊՆ-ի դի­մա­ցի ու «Ե­րազ» է­լի­տար թա­ղա­մա­սե­րում, հե­ղա­փո­խա­կան «շուստ­րի­նե­րից» ո­մանք ար­դեն տան բա­նա­լի­ներ ու­նեն Հյու­սի­սա­յին պո­ղո­տա­յում:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­Ն

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930