VEON ընկերությունը, որին պատկանում է Beeline Armenia ապրանքանիշի ներքո գործող «Վեոն Արմենիա»-ն, հաղորդագրություն է տարածել ` հաստատելով քննարկումները «Թիմ» ՍՊԸ-ի հետ՝ «հավանական գործարքի մասին»:
Ընկերության հաղորդագրության համաձայն՝ «Թիմ» ՍՊԸ-ի հետ քննարկումների արդյունքում կարող է գործարք կնքվել, կարող է նաև չկնքվել: «VEON հանդես կգա նոր հաղորդագրությամբ՝ կարգավորիչ պահանջներին համապատասխան, եթե դրա կարիքը լինի», – ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ «Յուքոմ» ընկերության փոքր բաժնետեր Եսայան եղբայրները, որոնք հիմնել են «Թիմ» ՍՊԸ-ն, մտադիր են գնել «Բիլայն» ապրանքանիշի ներկայացուցիչ «Վեոն Արմենիա» ընկերությունը։
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ