Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշտանգման գործով քննությունը Վճռաբեկ դատարանը ճանաչել է անարդյունավետ՝ հիմք ընդունելով նաև Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները

Հունիս 08,2020 23:40

Վճռաբեկ դատարանը խոշտանգման գործով քրեական գործի  քննությունը ճանաչել է անարդյունավետ՝ հիմք ընդունելով նաև Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները՝ որպես խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ:

Արդեն ակնհայտ է, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները կիրառում են ստանում մեր երկրի դատական համակարգում ու այս անգամ դա արել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատը: Մեր դիրքորոշումները լայնորեն օգտագործում են նաև մեր փաստաբան գործընկերները:

Սա միջազգային առաջատար փորձ է։

Ցանկացած երկրի Օմբուդսմանի [Մարդու իրավունքների պաշտպան] իրավական հեղինակության ու արդյունավետության ցուցիչ է, երբ իր իրավական դիրքորոշումները (իրավաբանություն կամ jurisprudence) կիրառվում են դատական համակարգում ու ազդում կոնկրետ գործերով լուծումների վրա: Սրանով Մարդու իրավունքների պաշտպանը լիարժեք կատարում է իրավական համակարգի կատարելագործմանը նպաստելու իր սահմանադրական առաքելությունը:

Վճռաբեկ դատարանի քրեական պալատն այս անգամ բեկանել և փոփոխել է առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանների որոշումները և պարտավորեցրել է քրեական վարույթն իրականացնող մարմնին վերականգնել դիմողների իրավունքները: Այս ակտը հրապարակվել է վերջերս:

Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930