Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․ «Պետք է աշխատենք առավելագույնս բազմապրոֆիլ հիվանդանոցներ ներգրավելու վրա»

Հունիս 08,2020 23:30

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն այցելության ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այն բանավեճին, թե ինչու բոլոր հիվանդանոցները չեն ներգրավվում կորոնավիրուսի դեմ պայքարում։

Նա նշեց, որ այդ թեման անընդհատ քննարկում են իրենց խորհրդակցությունների ընթացքում։ Եվ նախարարի դիրքորոշումն այն է, որ պետք է աշխատել առավելագույնս բազմապրոֆիլ հիվանդանոցներ ներգրավելու վրա, քանի որ կորոնավիրուսով հիվանդները կարող են ունենալ նաև այլ խրոնիկ հիվանդություններ, և ունենա այլ բուժօգնության կարիք։

«Քանի որ կորոնավիրուսով հիվանդանոց ընկնող մարդը արդեն մեծ հավանականությամբ խրոնիկ հիվանդ է, պետք է ոչ միայն մտածել կորոնավիրուսի մասին։ Մյուս հիվանդությունը զուգահեռ սրվում է։ Այսինքն՝ չենք կարող ասել՝ մարդու վիճակը կորոնավիրուսից չծանրացավ, և մյուս բանից ծանրացավ, ուրեմն՝ մենք գործ արեցինք»,- ասաց նա։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/182486036492276

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930