Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերստին հաստատել է, որ կցանկանար մնալ Իտալիայում:
«Չգիտեմ, թե որքան կմնամ այստեղ: Ինձ դուր է գալիս Հռոմը որպես քաղաք, իսկ «Ռոման»՝ որպես ակումբ: Կցանկանայի այստեղ մնալ հնարավորինս երկար, սակայն ինձանից քիչ բան է կախված: Ես երջանիկ եմ՝ խաղալ այսպիսի ֆուտբոլ, որովհետեւ այն ինձ հաճույք է պատճառում: Սա միակ պատճառն է: Ես կցանկանայի «Ռոմայում» մնալ եւ հաջորդ մրցաշրջանում եւ դրանից էլ մի քանի տարի հետո»,-հայտարարել է Մխիթարյանը Futbol With Grant What-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ